Ուոլլ-սթրիթի դեմ բողոքողների վրանային ճամբարը ցրելուց հետո հարյուրավոր ցուցարարներ են դուրս եկել Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքի փողոցներ, հաղորդում է АР-ն:
Տեղի են ունեցել բախումներ ոստիկանների հետ:
Հոկտեմբերի 25-ին Օքլենդի ոստիկանությունը արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարների դեմ: Մի քանի տասնյակ մարդիկ ձերբակալվել են: Վրանային ճամբարը հենց Օքլենդի քաղաքապետարանի շենքի առջեւ էր:
Հիշեցնենք, որ «Գրավիր Ուոլլ-սթրիթը» բանկային համակարգի դեմ ուղղված շարժումը սկսվել է ԱՄՆ-ում եւ տարածքվել Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ավստրալիայում եւ այլ երկրներում: Շարժման պաշտպանությամբ հանդես են եկել նաեւ System of A Down խմբի երգիչ Սերժ Թանկյանը եւ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը:



























