Մուամար Քադաֆիի ընտանիքը Լիբիայի նախկին առաջնորդի սպանության փաստով կդիմի Հաագայի Միջազգային քրեական դատարան: Քադաֆիի ընտանիքն այդ սպանությունը որակում է «ռազմական հանցագործություն»:

«Նրանք հայց կներկայացնեն ռազմական հանցագործության փաստի վերաբերյալ, քանի որ նրանց հայտնի է Քադաֆիի մահվան հանգամանքները: ՆԱՏՕ-ի ուղղաթիռները գնդակոծել են Քադաֆիի ավտոմեքենան: Այդ մեքենաների շարասյունը ոչ մի վտանգ չէր ներկայացնում քաղաքացիական բնակչության համար: Հյուսիսատլանտյան դաշինքը կազմակերպել էր սպանության գործողություն», - Քադաֆիի ընտանիքի փաստաբան Մարսել Սեսալդին հայտնել է ֆրանսիական Europe1 ռադիոկայանի եթերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Քադաֆիի ընտանիքը վրդովված է նաեւ այն փաստից, որ Լիբիայի նախկին ղեկավարի մարմինը ծանակի են ենթարկել: Հոկտեմբերի 20-ին սպանված Քադաֆիի եւ նրա որդու Մութասիմի մարմինը ցուցադրվել է Միսուրատի խանութներից մեկի սառնարանային խցում: Քադաֆիի թաղել են հոկտեմբերի 25-ին լիբիական անապատում: Գերեզմանի վայրը չի հրապարակվում: