Մոսկվայի մետրոյի «Օրեխովո» կայարանում, հոկտեմբերի 26-ի առավոտյան, տարհանել են ուղեւորներին ուժեղ ծխի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ժամը 10:30-ի սահմաններում գնացքը ժամանել է «Դոմոդեդովսկայա» կայարանից, եւ մեզ խնդրեցին դուրս գալ: Պլատֆորմում ուժեղ ծուխ էր, մարդիկ սկսեցին մոտենալ ելքին: Ապա ծուխն ուժեղացավ, սկսեցինք հազալ եւ դուրս վազել մետրոյից: Ժամանեցին հրշեջ երեք հաշվարկներ»,- պատմել է ականատեսներից մեկը:

Որոշ ժամանակ անց կայարանների միջեւ ընկած թունելում բռնկված հրդեհը տեղայնացվել է: