Թուրք փրկարարները փլատակների տակից 18-ամյա պատանու են հանել, ում հաջողվել էր կենդանի մնալ 60 ժամից ավելի:

Ավելի վաղ, փրկարարները Վանի նահանգում երկշաբաթական աղջնակի էին փրկել, ով մոր հետ երկու օր մնացել էր փլատակների տակ:

7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել հոկտեմբերի 23-ին Թուրքիայում: Վերջին տվյալներով, երկրաշարժի զոհերի թիվը հասնում է 459-ի: