Անգլիական BBC լրատվական գործակալությունը հերքել է հոկտեմբերի 25-ին թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունը, թուրքական զինուժերը ոչնչացրել են 1400 քուրդ զինյալների։

BBC-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ թուրքական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը չի պատկանում իրենց, ավելին, նյութում նշված BBC-ի թղթակիցը տեղյակ չէ այդ տեղեկությունից եւ չի էլ եղել Իրաքում։ «Շատ պարզ է ճշտել, թե տվյալ տեղեկությունը BBC-ին է պատկանում, թե՝ ոչ։ Պետք է պարզապես մտնել. www.bbcturkce.com կամ www.bbc.co.uk/news կայքերը։