Շվեդիայի հայ համայանքն արգելափակել է Շվեդիայի խորհրդարանում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկումներ անցկացնելու ադրբեջանակն ջանքերը:
«Asbarez»-ը հաղորդում է, որ Շվեդիայի հայ համայնքը նամակ է հղել խորհդարանին` պահանջելով թույլ չտալ քննարկման անցկացումը, քանի որ ադրբեջանական վարկածը սուտ տեղեկություններ է պարունակում փախստականների, Խոջալուի դեպքերի մասին եւ Ադրբեջանի հերթական փորձն է կեղծել պատմությունն ու շարունակել հակահայկական քարոզչությունը:
Ջանքերը ղեկավարել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Մեհմեթ Քափլանը, որը Շվեդիայի ադրբեջանցիներին կոնգրեսում հայտարարել էր, թե խորհրդարանում քննարկում կազմակերպելու առիթը եղել են Ալիեւ – Սարգսյան կազանյան հանդիպումից հետո շվեդական մամուլի հրապարակումները: Շվեդական լրատվամիջոցները հաղորդել են, որ Ադրբեջանը ցանկանում է հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով:




























