ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի ոչ մշտական անդամ դառնալը կապված էր իր աշխարհագրական դիրքի հետ, որպեսզի տարբեր կողմերից հավասարապես ներկայացուցիչներ լինեն: Այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, հավելելով, որ դրանում ինքը վտանգ չի տեսնում:

«Այս որոշումը նման է նրան, ինչ մի քանի տարի առաջ Լիբիային մարդու իրավունքների խորհրդում տեղ հատկացնելը: Բերելով Ադրբեջանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, նվազեցնում են նրանից բխող վտանգը»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

«Բայց այդ, սա նաեւ դաս է մեզ համար, որ Հայաստանն ավելի ակտիվ եւ պրոֆեսիոնալ լինի դիվանագիտության մեջ: Ավելի լավ է ունենալ գործունյա դեսպան, քան սփյուռքահայ երգիչ դեսպան Շվեյցարիայում»,- ընդգծել է փորձագետը, հավելելով, որ Ադրբեջանը տանուլ կտա, եթե ՄԱԿ-ում կենտրոնանա Ղարաբաղի հարցի վրա: