Իռլանդիայում, այսօր` հոկտեմբերի 27-ին, նախագահական ընտրություններ են ընթանում:

Պատմության ընթացքում առաջին անգամ ընտրություններին կմասնակցեն 7 թեկնածուներ` կուսակցական (Մայքլ Դի Հիգինս, Գեյ Միտչել, Մարտին Մակհինես) եւ անկուսակցական (Շոն Գալլահեր, Մերի Դեւիս, Դանա Ռոզմարի Սկալոն, Դեւիդ Նորիս):

Նախընտրական պայքարի ակնհայտ ֆավորիտը անկուսակցական թեկնածու, հեռուստատեսային «Վիշապի որջ» ռեալիթի-շոուի աստղ, 47-ամյա Շոն Գալլահերն է: Հանրային հարցումների տվյալներով` նա կարող է ստանալ ընտրողների 40%-ի աջակցությունը: Նրա առավել մոտ  մրցակիցը լեյբորիստների կուսակցության ներկայացուցիչ Մայքլ Դի Հիգինսն է (25%):

Առաջատարների եռյակը եզրափակում է Մարտին Մակհինեսը (15%)` Շին Ֆեյն կուսակցությունից:

Իռլանդիայի նախագահի ընտրություններին զուգահեռ կանցկացվեն նաեւ խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաեւ սահմանադրության փոփոխության հանրաքվե:

Քվեարկության լրացուցիչ արդյունքները հայտնի կդառնան հոկտեմբերի 28-ին, իսկ քվեաթերթիկների վերջնական հաշվարկը կավարտվի 2011թ. հոկտեմբերի 29-ին, հայտնում է РБК-ն: