Հայաստանում 2010թ. ընտանեկան բռնության 431 դեպք է գրանցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելի Դուրյանը:

Նրա խոսքով` դեպքերը հիմնականում ֆիզիկական եւ սեռական բռնության բնույթի են: Նելի Դուրյանը հիշեցրեց, որ պրոֆիլակտիկ աշխատանքը միշտ է տարվել, հաճախ վեճեր տեղի ունեցող ընտանիքների հաշվառում է արվել, հաշվառվել են այն ծնողները, ովքեր բացասական ներգործություն են ունենում երեխաների վրա: Ամեն դեպքում, պրոպագանդան, քննարկումները մեծ նշանակություն ունեն, նշեց Նելի Դուրյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երեւանում ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերի քննարկում է տեղի ունենում: Միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը: