Թուրքիայի Վան նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով մահացածների թիվը հոկտեմբերի 27-ի 09:00-ի դրությամբ կազմել է 523 հոգի:
Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով` վնասվածքներ ստացածների թիվը քիչ է ավելացել` կազմելով 1650 հոգի:
Նշենք, որ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։
Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 3 օրվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 600-ից ավել ցնցում։




























