Վանում հոկտեմբերի 23-ի 7,2 մագնւտուդ ուժգնությամբ երկրաշաժից 3 օր անց սկսել է ձյուն տեղալ, ինչն ավելի է բարդացրել անտուն մնացածների վիճակը։

Հոկտեմբերի 26-ի երեկոյան, սկսված անձրեւը հաջորդ առավոտյան վերածվել է ձյան։ Եղանակային ցուրտ պայմանները ստիպել են անտուն մնացածներին վերադառնալ վթարային շենքերում գտնվող իրենց բնակարանները։ «Մեզ երկրաշարժը չսպանեց, սակայն աննախադեպ ցուրտը կսպանի»,-ասում են իրենց տները վերադարձող վանեցիները։