Մոսկվայի իշխանություններն արտոնել են նոյեմբերի 4-ին «ռուսական քայլերթի» անցկացումը:

Քաղաքապետարանը ազգայնականներին արգելել  է երթն անցկացնել ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում: Ինչպես եւ նախորդ 2 տարիներին, այս անգամ եւս նրանց առաջարկվել է հավաքվել Լյուբլինոյում, իսկ մասնակիցների թիվը պետք է սահմանափակվի 10 հազարով, գրում է «Կոմերսանտը»:

Միեւնույն ժամանակ, կազմակերպիչները չեն բացառում, որ նախաձեռնությանը կմասնակցեն թույլատրված 10 հազարից շատ ավելի մեծ թվով ազգայնականներ: «Ռուսական քայլերթին» ընդհանուր առմամբ կմասնակցեն 40 ազգայնական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաձայն լրացուցիչ պայմանավորվածության` նրանք կհրաժարվեն իրենց խորհրդանիշներից եւ հանդես կգան սպիտակ-դեղին-սեւ կայսրական դրոշներով, որպեսզի «ընդգծեն իրենց միասնականությունը»: