Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիրի Դիջլե համալսարանի 4 ֆակուլտետներում իրար հետեւից պայթյուններ են գրանցվել։

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ պայթյունները տեղի են ունեցել ֆակուլտետների միջանցքում, որը խուճապի առիթ է հանդիսացել։

Պայթյունների հետեւանքով մահացածներ կամ վիրավորվածներ չկան։ Ոստիկանությունը աշխատանքներ է տանում՝ հայտնաբերելու պայթյունները կազմակերպողներին։