Թուրքիայի Վան նահանգի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից 91 ժամ անց հերթական հրաշքն է տեղի ունցել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Արճեշում փրկարարներին հաջողվել է փլատակների տակից հանել 19-ամյա Մուհամեդին, ում բուժման համար շտապ Էրզրում են տեղափոխել։
Նշենք, որ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։
Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 3 օրվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 600-ից ավել ցնցում։




























