Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե Վանի երկրաշարժի տխուր հետեւանքներն իրենց ստիպում են նոր քայլեր ձեռնարկել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե ինչ գնով ուզում է լինի, իրենք քանդելու են բոլոր անօրինական շենքներն ու կառույցները։ «Դրանով կգեղեցկանան մեր քաղաքները եւ կունենանք ապահով բնակարաններ։ Թեկուզ դա կազդի մեր կուսակցության քվեների վրա, մենք կգնանք այդ քայլին»,- ասել է Էրդողանը՝պնդելով, որ Վանը եւ Արճեշը կվեկառուցվեն ու կդառնան նոր քաղաքներ։
Նշենք, որ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։
Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 3 օրվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 600-ից ավել ցնցում։




























