Ցավոք սրտի` զրպարտությունն ապաքրեականացվեց այս երկրում, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր` հոկտեմբերի 27-ին հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: «Վատ հասարակություն ենք ձեւավորում, 18 տարեկան աղջկանից խնդրում եմ` թույլ կտա՞ք անցնեմ, ու նրա աղմուկը` հրեց, բրդեց… Ի՞նչ եք պատրաստում` զրպարտիչ մի նոր մա՞րդ եք հասարակություն ներմուծում»,- լրագրողներին հարցով դիմեց ոստիկանապետը:

Նրա խոսքով` միգուցե Եվրոպայում զրպարտելն այդքան վիրավորական չէ, բայց հայերը զրպարտանքին շատ հիվանդագին են վերաբերում: «Այսօր հասարակության մեջ տարօրինակ երեւույթներ են ձեւավորվում, վաղը ձեզ էլ կհասնի այս անհեթեթ վիրավորանքները…»,-նախազգուշացրեց Ա. Սարգսյանը: