«Ինձ համար մինչեւ 30 հազար կամ 50 հազար մարդ հավաքելը պրոբլեմ չի: Իմ կողքը կարող ա ցանկացած ժամանակ 50 հազար մարդ հայտնվի»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսօր` հոկտեմբերի 27-ին, հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Նրա խոսքով` ոմն պաշտոնյա (անունը չնշեց) խորհուրդ է տվել հետաձգել կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիայի կանխարգելումը: «Ես իրան մի բան ասացի` ես կհավաքեի 100 մարդ, շատ չէ, կամ 200, դու արի մեջտեղով անցի, թող գոռան, վիրավորեն, եթե դու դա նորմալ կհամարես.. ինչու չէ` ձեռի հետ կթքեն շորերիդ վրա: Ես զզվում եմ` որ իմ շորերի վրա թուք է թափվում»,- ասաց ոստիկանապետը: