Ռուսաստանի հատուկ ծառայությունները կեղծ տեղեկություններ են տարածել Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ պառակտում մտցնելու համար, կարծում է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն:
Նրա խոսքով, «իսրայելական DEBKA կայքը, որ զետեղել է ադրբեջանական անօդաչու կայքի ոչնչացման լուրը, աշխատում է ռուսական կողմի պատվերով», հաղորդում է SalamNews-ը:
«Միջազգային տեղեկատվական կայքերի հետ աշխատելու պրակտիկան շատ տարածված է: Եթե ցանկանում ես պառակտում մտցնել տարբեր ուժերի միջեւ, հարկավոր է կեղծ տեղեկատվության արտահոսք:
Գուլուզադեի կարծիքով, կայքը ռուսական է, եւ տվյալ դեպքում հատուկ ծառայությունները կեղծ տեղեկություններ են տարածում:
Նշենք, որ սեպտեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը ոչնչացրել են ադրբեջանական անօդաչու սարք: Գործողությունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 12-ին, ժամը 7:30-ին:




























