Վանում, հոկտեմբերի 23-ի ուժգին երկրաշարժից տուժածներին օգնություն ցույց տալու համար Թուրքիայի մոտ 40 երգիչներ համերգ են կազմակերպելու։

Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 30-ին Ստամբուլի «Քյուչուքչիֆթլիք» այգում կազմակերպվելիք համերգից ստացվող հասույթը փոխանցելու են Կարմիր մահիկին՝ Վանի երկրաշաժից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։

«Ռոքը Վանի համար» համերգը սկսվելու է առավոտյան 11։00-ին եւ ավարտվելու է կեսգիշերին՝ 00։00-ին։ համերգի բացումն իրականացնելու է ստամբուլահայ հայազգի հայտնի ռոք երգիչ Հայկո Ջեփքինը։

Համերգը ուղիղ եթերում հեռարձակվելու է Dream TV-ի կողմից, որի ընթացքում հեռուստադիտողները էկրանին հայտնված հեռախոսահամարին կարող են SMS ուղարկել՝ աջակցելով երկրաշարժից տուժվածներին։