«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց. Կենդանացման հեռանկարներ» վերտառությամբ միջազգային գիտաժողովը կայանալու է Ստամբուլում հոկտեմբերի 29-30-ին:

Քննարկումները կազմակերպվել են թուրքական Միջին-Արեւելյան տեխնիկական տեխնիկական համալսարանի, պալատների եւ բորսաների համալսարանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի աջակցությամբ, հաղորդում է Trend-ը` վկայակոչելով Ադրբեջանի նախագահի ռազմավարական հետազոտությունների կենտրոնը:

Ադրբեջանցի, թուրք, հայ եւ այլազգի փորձագետների մասնակցությամբ քննարկվելու է թուրք-հայկական հարաբերությունների ներկա ընթացքը, Հարավային Կովկասում քաղաքական իրավիճակի զարգացման դինամիկան:

Ելույթներով հանդես կգան Վաշինգթոնի համալսարանի պրոֆեսոր Քորի Վելթը, Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Քամեր Քասիմը, ՄՃԽ եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը եւ այլք: