Հորդանանում վթարի ենթարկված ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը Ադրբեջանին չի պատկանել:
Այս մասին АPА-ին տեղեկացրել են Կովկասի մուսուլմանների վարչությունում: Աղբյուրի համաձայն` ադրբեջանցի ուխտավորներ տեղափոխող ավտոբուսների քարավանի հետ ոչինչ չի պատահել: Քարավանն արդեն Հորդանանի եւ Սաուդյան Արաբիայի սահմանին է:
Վարչությունում նաեւ հայտնել են, որ վթարի ենթարկված ավտոբուսը դաղստանցի ուխտավորներ էր տեղափոխում: Վթարի արդյունքում մեկ մարդ զոհվել է, եւս մեկը վիրավոր է:
Ինչպես АPА-ին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Էլման Աբդուլաեւը, այս հարցի կապակցությամբ նրանք կապ են հաստատել Հորդանանում Ադրբեջանի դեսպանատան հետ. «Դեսպանատանը, Հորդանանի ԱԳՆ-ի հաղորդած տեղեկատվության վրա հիմնվելով, հայտնել են, որ ադրբեջանցի ուխտավորներտեղափոխող ավտոբուսը վթարի չի ենթարկվել: Առաջին քարավանի ղեկավարը եւս հայտնել է, որ ոչինչ չի պատահել»:




























