Ռուսաստանը համաձայնվել է 400 միլիոն դոլար վարկ հատկացնել Հայաստանին ԵվրԱզԷս-ի երկրների Հակաճգնաժամային հիմնադրամից:
Ինչպես հաղորդում է «Իզվեստիան», գրեթե երկու տարի տեւած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հավանություն է տվել «Նաիրիտ» գործարանի արդիականացման ծրագրին:
Նշենք, որ այդ որոշումը երկու կողմերի միջեւ բարդ բանակցությունների պտուղն է: Գլխավոր խոչընդոտը ռուսական ոկղմի առաջ քաշած պայմանն էր` Հայաստանի կառավարության ձեռքում կենտրոնացնել ձեռնարկութփյան բաժնետոմսերի 100 տոկոսը, քանի որ գործարանը դժվարություններ էր կրում սեփականատերերի պատճառով: Նշենք, որ 2006թ. «Նաիրիտի» բաժնետոմսերի» 90 տոկոսը գնել էր բրիտանական Rhinоville Property Limited ընկերությունը, 10 տոկոսը մնացել էր կառավարության ձեռքում: Արդյունքում այսօրվա դրությամբ գործարանն ունի 100 միլիոն դոլարի պարտք:
Ներկայիս վարկը տրվում է Հայաստանի կառավարության երաշխիքով: «Աշխատանքները տարվում են, սակայն որեւէ որոշում դեռ չի կայացվել: ԵվրԱզԷս-ի երկրների Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի հաջորդ նիստի օրը դեռ որոշված չէ»,- ասել է ՌԴ ֆիննախի բաժնի պետ Անդրեյ Բոկարեւը:
Վարկը հատկացվելու է նվազագույն տոկոսներով, երեք փուլով: 125 միլիոնը գնալու է ԱՊՀ Միջպետական բանկի պարտքի եւ աշխատավարձերի մարմանը եւ սեփականության իրավունքը կանցնի Հայաստանի կառավարությանը: 2-րդ եւ 3-րդ տրանշները կուղղվեն անմիջապես արդիականացմանը:




























