Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է, որ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Վանի նահագում զոհվել է 534 հոգի, վիրավորվել՝ 2300-ը։

Իր հերթին Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն հայտարարել է, թե նահանգում 2 հազար 200 շենքեր գտնվում են ավերված վիճակում։

Նշենք, որ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։

Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 3 օրվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 600-ից ավել ցնցում։