Թուրքիայի նախագահի այցը Վանի նահանգ հետաձգվում է։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Posta-կայքը։

Նշվում է, որ այցի հետաձգվում է, քանի որ այն կարող է խաթարել ընթացող փրկարարական աշխատանքները։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրաշարժի գոտի էր ժամանել նույն օրը։ Հենց Էրդողանի այցի ժամանակ Վանում եւս 2 ցնցում էր գրանցվել, ինչը վարչապետին ուղեկցողների մոտ խուճապ էր առաջացրել։