Ադրբեջանում զինծառայող է մահացել: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այսօր` հոկտեմբերի 27-ին, Ադրբեջանի ՊՆ-ի N զորամասում, որը գտնվում է Սումգայիթ քաղաքում, պայթյունի հետեւանքով մահացել է 19-ամյա զինվոր Ջիվան Էլշան օղլու Ալիեւը:

Պայթյունը տեղի է ունեցել «բեռնատարի պահեստային անիվն օդով լցնելու ժամանակ»: