Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը` պարզաբանելով մամուլում տեղ գտած հրապարակումները, որ Ռ. Քոչարյանը մեկնելու է Մոսկվա, ՌԴ վարչապետ Վ. Պուտինի հետ հանդիպելու նպատակով:

«Մոսկվայում Ռ. Քոչարյանը մասնակցելու է ԱՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին, որը կկայանա շաբաթ օրը` հոկետմբերի 29-ին: Քաղաքական հանդիպումներ այցի ընթացքում չեն նախատեսվում»,- ասաց Սողոմոնյանը, հավելելով, որ տեղյակ չէ, թե քանի օր է մնալու Մոսկվայում:

Նշենք, որ Ռ. Քոչարյանը  «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անկախ անդամ է: