Գերմանիայում Լայպցիգի ֆեդերալ դատարանը վերացրել է Գերմանիայի տարածքում քրդական Roj TV-ի հեռարձակման արգելքը։

Firat գործակալության փոխանցմամբ՝ Լայպցիգի դատարանը ուսումնասիրելով քրդական հեռուստաընկերության դեմ դրված արգելքը՝ որոշում է կայացրել, որ Roj TV-ն ժողովուրդների միջեւ քեն եւ ատելություն չի սերմանում եւ կշարունակի հեռարձակվել Գերմանիայի տարածքում։

Նշենք, որ ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը արգելել էր Roj TV-ի հեռարձակումը Գերմանիայում՝ ժողովուրդների միջեւ քին եւ ատելություն սերմանելու պատճառաբանությամբ։