Խորհրդարանական «Օրինաց երկիր» խմբակցությունը ԱԺ խորհրդարանական շաբաթի նստաշրջանի եզրափակիչ ասուլիսին չի ներկայացել:

Հիշեցնենք, երեք շաբաթ առաջ տեղի ունեցած նախորդ ասուլիսների ընթացքում լրագրողները խմբակցության ներկայացուցիչներին ոչ մի հարց չեն ուղղել, ինչն, ըստ երեւույթին, հարուցել է դրա ղեկավար Հեղինե Բիշարյանի դժգոհությունը:

Այդ ժամանակ լրագրողներից մեկը Բիշարյանին խնդրել էր առանձին պատասխանել մի հարցի, ինչին նա կարճ պատասխանել էր. «Ասուլիսը ձեւաչափ ունի, ըստ դրա էլ հարկավոր է ուղղել հարցերը»:

Լրագրողական միջավայրում «Օրինաց երկիրը» վաղուց դասվել է կոնֆորմիստների շարքին: Եթե արտաքին քաղաքականությանը վերաբերող թեմաներին բավական  պատրաստակամորեն մեկնաբանություններ են տալիս,  ապա ներքաղաքական նուրբ թեմաների պարագայում մեծ զգուշություն են դրսեւորում: