Թուրքիայի Օսմանիյե քաղաքում PKK-ի զինյալները զինված հարձակում են իրականացրել 3 ոստիկանների դեմ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Օսմանիյեյում քուրդ զինյալների հարձակման հետեւանքով 2 ոստկան սպանվել է, 1-ը՝ ծանր վիրավորվել։
Հարձակումից հետո քուրդ զինյալները փախել են լեռները։ Նրանց հայտաբերելու համար ոստիկանությունը գործողություն է սկսել։




























