Արարատի մարզի զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը դանակահարել է ծառայակցին:

Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ին հայտնեց, որ զինծառայողներ Հայկ Գարեգինյանի եւ Գարեգին Լալայանի միջեւ նախօրեին վիճաբանություն է եղել: Վեճի ժամանակ Լալայանը սվին-դանակով հարվածել է Գարեգինյանի մեջքին` պատճառելով չթափանցող մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ քննչական ծառայության 8-րդ կայազորային բաժնում հարուցվել է քրեական գործ` քր.օր.-ի 359 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, , որն առաջացրել է ծանր հետեւանքներ):

Հայկ Գարեգինյանին տեղափոխել են զորամասի բուժկետ:

Ի դեպ, Գարեգին Լալայանը զորակոչվել էր 2009թ. աշնանը եւ մի քանի շաբաթից պետք է զորացրվեր, մինչդեռ նրա մեղքը դատարանով հաստատվելու դեպքում 4-ից 8 տարի կարող է անցկացնել բանտում: