Այսօր` հոկտեմբերի 28-ին, ժամը 15:15-ին, Հայաստանի Ատոմային էլեկտրակայանը վերսկսեց էլեկտրաէներգիայի արտադրությունը եւ միացավ էներգահամակարգին: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ ատոմակայանը վերալիցքավորման եւ պրոֆիլակտիկ վերանորոգման էր կանգնել սեպտեմբերի 11-ից:



























