«Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության բաժնի աշխատակիցն ազատվել է ծառայությունից:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արդարադատության նախարարի հրամանով, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դատապարտյալի հետ անթույլատրելի կապերի մեջ գտնվելու եւ դատապարտյալին լրացուցիչ սննդամթերք ու սպորտային կոշիկներ փոխանցելու համար, այսօր` հոկտեմբերի 28-ին, «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Արտյոմ Արմենակի Պետրոսյանը ազատվել է քրեակատարողական ծառայությունից:




























