Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Լոռու մարզ՝ ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին:

Վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են NEWS.am-ին, որ առաջին կանգառը Վարդաբլուրի միջնակարգ դպրոցն է եղել, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Շինարարության համար կառավարությունը հատկացրել է ավելի քան 237 մլն դրամ: Շինաշխատանքները սկսվել էին 2022թ. մայիսին:

Փաշինյանն այցելել է նաև Ստեփանավանի N1 վարժարան, որտեղնոր մարզադահլիճ է կառուցվել, ծանոթացել կատարված շինաշխատանքներին եւ հանձնարարել արձանագրված թերությունները սեղմ ժամկետներում շտկել:

Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է ավելի քան 173 մլն դրամ: