Աֆղանստանի արևելքում տարբեր ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով առնվազն 33 մարդ է զոհվել, ևս 16-ը՝ վիրավորվել, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Քաբուլ նահանգի Սորաբի շրջանում՝ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը և արևելյան Նանգարհար նահանգը միացնող գլխավոր մայրուղու վրա, տեղի է ունեցել տասը բախում, ինչի հետևանքով զոհվել է 17 մարդ, այդ թվում՝ երկու երեխա և չորս կին, հայտնել է Քաբուլի ոստիկանության պետի խոսնակ Խալիդ Զադրանը։
Վթարի հետևանքով տուժել է ևս տասը մարդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց՝ բուժման համար, ասել է Զադրանը։
Միևնույն ժամանակ, արևելյան Լագման նահանգում՝ Քաբուլի և Նանգարհարի միջև նույն մայրուղու վերջնամասի մոտ, տեղի է ունեցել ևս չորս բախում, որոնց հետևանքով զոհվել է 15 մարդ, ասվում է Լագմանի ոստիկանության հայտարարության մեջ։
Մեկ մարդ զոհվել է, ևս վեցը վիրավորվել Լագման նահանգի այլ շրջաններում, հավելել է նա։ Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։




























