Կիրակի Պակիստանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել նախկին վարչապետ Իմրան Խանի կողմնակիցներին ցրելու համար հարավային Կարաչի քաղաքում՝ ազգային խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ առաջ, որոնց առաջադրվել  Խանին արգելվել է քրեական դատվածության պատճառով, հաղորդում է AP-ն:

Դեպքի վայրից Associated Press-ի թղթակիցը հայտնել է, որ ցույցի ժամանակ 20-ից 30 մարդ է ձերբակալվել: Ոստիկանությունը հայտնել է, որ Խանի քաղաքական կուսակցության մեկ տասնյակից ավելի անդամներ ձերբակալվել են սպաների վրա հարձակվելու և ճանապարհ փակելու համար:

Ոստիկանության ավագ տեսուչ Սաջիդ Սիդոզայը հայտարարել է, որ «Խան Պակիստանի Տեհրիկ-է-Ինսաֆ» կուսակցության բանվորները կազմակերպել են ցույցը առանց իշխանություններից թույլտվություն ստանալու և փակել են ճանապարհը: Սիդոզայը հաստատել է արցունքաբեր գազի կիրառումը։

«Երբ ոստիկանները փորձեցին բանակցել նրանց հետ և համոզել, որ ճանապարհը չփակեն, նրանք հարձակվեցին ոստիկանների վրա,- ասել է  նա - Արդյունքում վիրավորվել է հինգ ոստիկան, այդ թվում՝ մեկ կին սպա։ Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է»։