Մտահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին, այստեղ անխուսափելի է չմտահոգվելը, չգիտեմ, թե ով պետք է լինի դատավորներից, որ չմտահոգվի: Այդ մասին, այսօր՝ մարտի 29-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց  դատավոր Արման Թովմասյանը։

Նա հայտնեց, որ 4 դատավորների հրաժարականների պատճառների մասին ընդամենը խոսակցություններ են, իսկ  դատավորը խոսակցություններին չի կարող գնահատականներ տալ։

Անդրադառնալով դատավոր Վազգեն Ռշտունու հայտարարությանը, ըստ որի՝ նա չի ցանկանում առաջադրվել  Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի համար՝ Թովմասյանն ասաց, որ այդ հայտարարության մեջ ամեն ինչ հանգամանալից ասված է։