Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում Ճրագալույցի Պատարագ է մատուցվում:

Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ ավագ շաբաթվա երեկոյան եկեղեցիներում Ճրագալույցի Պատարագներ կմատուցվեն:

Քահանա հայրերը Պատարագի ավարտին` նախատոնակի արարողությունից հետո կհնչեցնեն Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը:

Հենց Ճրագալույցի պատարագով սկսվում է Հարության տոնը:

Կիրակի հարության Պատարագներ կմատուցվեն հայոց բոլոր գործող եկեղեցիներում:

Երևանի սուրբ Գրիգոր առաջնորդանիստ եկեղեցում պատարագ կմատուցի Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: