Ակնհայտ է, որ ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ: Այս մասին, սյօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմությանը:

«Ուզում եք խաղաղապահներին բերեք, հետո գաք, ասեք, որ նախկին իշխանություններն այնպիսի վիճակ ստեղծեցին, որ մենակով մեր անվտանգությունը չենք կարողանալու ապահովենք: Ստեղծեք մի իրավիճակ, որտեղ կկարողանաք ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել: Ընդհանրապես, իշխանափոխություն իրականացնելու համար որոշ մարդիկ պատրաստ են հոգիները վաճառել, որոշ մարդիկ էլ արդեն վաճառել են, և ոչ միայն հոգիները, այլև ինչ հնարավոր է վաճառել:

Զարմանում եմ, որ մտածում եք, որ ՀՀ ժողովուրդը սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքերից հետո չի հասկացել և չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում, թե որ ուժերն են ուղղորդում, ինչի համար են ուղղորդում:

Նպատակը ՀՀ չունենալն է կամ ունենալ մի միավոր որևիցե կազմի մեջ, ասենք՝ Ռուսաստան-Բելառուս կազմի մեջ, որը կունենա հպատակ իշխանություն, որը 30 տարի եղել է, որ զանգում էին, սպասում էին՝ շնորհավորելու է, թե չի շնորհավորելու: Որ ընտրությունները կեղծում էին, որովհետեւ գիտեինք, որ իրենց շնորհավորելու են, իրենք էլ հավերժ մնալու են իշխանության: Որ բանակը թալանում էին: Բա որ բանակը թալանում էինք, գալիս էիք էդ մարդկանց հետ, որոնք զինվորների ուտելիքը, կոնսերվեքը ՈՒԱԶ-ներով գողանում էին, էդ մարդկանց կողքը նստում, քեֆեր էիք անում, հետները ընտրություններ էիք կեղծում, բանակից մարդ էիք ազատում, փոխնախարար էիք նշանակում դաշնակցական:

Բա չէիք մտածո՞ւմ, որ քարեր նետելուց հետո գալու է քարեր հավաքելու ժամանակը: Էդֆ քարեր հավաքելու ժամանակն էլ մեր սերնդի վրա ընկավ, նենց չի, որ մենք դրա համար երջանիկ ենք, նենց չի, որ դա էինք ուզում: ժողովուրդը այդ ամենը հասկանում է»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը նաև հայտարարեց, որ չեն թողնելու՝ Հայաստանն իր անկախությունը կորցնի. «Հայաստանն ունի, ունենալու է իր հստակ սահմանները: Հայաստանը լինելու է հավերժ, Հայաստանի ժողովուրդն ընտրություն է կատարելու»,-ասաց նա: