Ես վստահ եմ, որ Բագրատ Սրբազանը Նիկոլի քաղաքական հոգեհանգստի արարողությունը կանի, ու արդեն արել է, ձեզ ասեմ, մնացել է քաղաքական թաղումը։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Շարժումը փաստել է որ ժողովուրդը դեմ է երկիրը հանձնելու Նիկոլի օրակարգին եւ փաստել է որ Նիյոկը չունի լեգիտիմություն, սա շատ վստահ փաստել է: Եւ երրորդը` սա իշխանությունը պահելու համար պատրաստ է արյուն թափել, բայց տեսավ, որ ժողովուրդը կրակոցից նույնիսկ հետ չի գնում։ Էդ մարդու որդին, ինչպես ասում է Բագրատ Սրբազանը, ասել է՝ եթե Տավուշից մի սանտիմետր տամ, ձեռքս կտրելու եմ․ ինքը տվեց, բայց կտրեց մեկ այլ քաղաքացու ձեռք։ Այսինքն, ասաց իմ ձեռքը, բայց կտրեց քաղաքացու ձեռքը։ Արյունը իր վզին է»,-ասաց Սաղաթելյանը։











