Բաղրամյան պողոտայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցների և ոստիկանության միջև հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալված քաղաքացիներն ազատ են արձակվում։
Նրանք հունիսի 12-ից Էրեբունու, Եղվարդի, Նաիրիի, Մասիսի, Աշտարակի Ձերբակալվածների պահման վայրերում էին։
Նշենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն էլուրջ վնասվածք ստացել: Տուժել են նաեւ լրագրողներ. լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք: Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության էր դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:











