ՔՊ-ի հայտրարությունը, թե իրենք չեն ներկայանա այսօրվա ԱԺ արտահերթ նիստին, եւ այն չի կայանա, ըստ էության հակասահմանադրական քայլ է, որովհետեւ Սահմանադրության տամաբանությունն այն է, որ ընդդիմությունն ունի նախաձեռնելու նստաշրջաններ, եւ դրա համար պետք չի իշխող մեծամասնության համաձայնությունը, նիստը կարող է գումարվել իրավունքի ուժով Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
«Հիմա եթե իրավունքի ուժը գործում է, նշանակվծ է ԱԺ արտահեր նիստ, իսկ մեծամասնությունը տապալում է այդ նիստը, նշանակում է սահմանադրության տրամաբանությունն այլեւս որեւէ իմաստ չունի, իրավունքի ուժը զրո է: ՔՊ-ի այս քայլը ամբողջությամբ դեմ է Սահմանադրության տրամաբանությանը»,-ասաց նա:
Զուրաբյանի խոսքով, եթե ՔՊ-ում խոսում են թեկուզ թերի սահմանադրության գոյության մասին, իրենք պարտավոր էին ներկայանալ այդ նիստին:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ հունիսի 17-ին, ժամը 18:30-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում է «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։
Այ առնչությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասել է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու հունիսի 17-ին օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին։, որովհետև ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության պետական շահերից բխող օրակարգերին։ Իսկ արտահերթ նիստն առանց մեր մասնակցության չի կարող կայանալ։ Այն օրենքի ուժով կգումարվի, բայց քվորման բացակայության պատճառով չի կայանա»:











