«Հայաքվե» նախաձեռնությունը հունիսի 28-ի կեսօրին հունիսի 12-ի իրադարձությունների վերաբերյալ գլխավոր դատախազություն հաղորդում կներկայացնի։ 

Նախաձեռնության անդամները հավաքվել են գլխավոր դատախազության շենքի մոտ։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ոստիկանությունը խլացուցիչ նռնակներ էր կիրառել խորհրդարանի շենքի մոտ խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ։ Վիրավորվել են բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ լրագրողներ։