Խաբեություն ու սուտ է, ճանապարհները ահավոր վատ են: Այս մասին Մեղրիում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը, որը առավոտից մեկնել է Սյունիք:
«Եթե սա միջպետական ճանապարհ է, մանավանդ մեծ բեռների տեղափոխման համար, իր հասանելիությունը, մատչելիությունը զրոյական աստիճանի վրա է: Էդ բեռները ,որ գալիս են, ինձ թվում է ստիպված են գալիս: Պետք է չափել՝ Իրանից եկող բեռների ծավալը նու՞յնն է մնացել»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ զգացողություններ ունի Սյունիքում, Բագրատ Սրբազանն ասաց որ սուտը ամեն տեղ է մեր երկրում եւ եկել են ստերի հետեւից:
«Որ ասում եմ ամեն տեղ սուտն է, ամեն ինչի մեջ սուտն է` պատկեր, խաբեություն, նկար, համացանց, զոռով բերեն երկու հոգու ժպտացնեն, որ մեր կյանքը ինչ լավն է, եւ պետք է սրա մասին ամեն տեղ խոսել: Հիմա ճշմարտությունը գնում է ստի հետեւից»,-ասաց նա:











