Բագրատ Սրբազանը Սիսիանում հանդիպում է բնակիչների հետ: 

Նշենք, որ ավելի վաղ նա հանդիպում էր անցկացրել Գորիսում, որտեղ Սրբազանին դիմավորեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:

Ավելի վաղ նա այցելել էր Շուռնուխ եւ Տաթեւի վանք:

Նշենք, որ Սրբազանը արդենն երրորդ օրն է, ինչ Սյունիքում է: Նախօրեին նա այցելել է Ներքին Հանդ, Դավիթ Բեկ համայնքներ, ապա Կապան քաղաք: Բագրատ Սրբազանը նախօրեին վաղ առավոտյան բարձրացել էր Խուստուփ լեռը, այցելել Գարեգին Նժդեհի շիրիմին:

Բնակիչների հետ հանդիպումներում Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ իր պայքարից չի նահանջելու: