«Սահմանադրությունը համապատասխանեցնում են Ալիևի պահանջներին, որ Ալիևի սրտին մոտ սահմանադրություն լինի, այնպիսի սահմանադրություն, որն Ալիևի քիմքին հաճելի կլինի: Այս մասին լրագրողների հետ  զրույցում Սուրբ Աննա եկեցեցու բակում ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց՝ Ադրբեջանը նոր չէ, որ ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջներ է հնչեցնում։

«Որքան ժամանակ է՝ բարձրաձայնում ենք՝ Ալիևը հերթական պահանջն է ներկայացնելու, խաղաղություն չի լինելու։ Ասաց՝ սահմանադրությունը փոխիր, Փաշինյանն էլ աչքալուսանք է անում, Սահմանադրության օրվա առիթով հայ ժողովրդին շնորհավորում է՝ աչքներդ լույս, Ալիևն ասել է՝ պիտի սահմանադրությունը փոխեք, փոխում ենք»,- ասաց նա:

 Պատգամավորը նաեւ անդրադարձավ ՔՊ-ական պատգանավորների Կիրանց  այցին` ասելով, որ գաղտիգողի են այցելել` բնակիչներին այդպես էլ չհանդիպելով:

«Գաղտագողի գնացել, ծառի տակ նկարվել են, մարդիկ հազար հարց ունեն»,- նշեց նա: