2020 թվականի նոյմեմբերի 9-ի գիշերը հեղաշրջում տեղի չի ունենում  մի քանի հանգամանքների պատճառով: Այս մասին իր հրաարակած տեսանյութում ասել է  «Լուսավոր Հայաստան» կուսակցության  նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին  դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Բունտի խմբերը չեն կարողանում հայտնաբերել Նիկոլ Փաշինյանին, նրանց ձեռքն է ընկնում Արարատ Միրզոյանը եւ նաեւ չեն կարողանում ստանալ խորհրդարանական ուժերի աջակցությունը: Պատկերացրեք, խորհրդարանը գան, գրավեն եւ խորհրդարանական ուժը միանա էդ պրոցեսի, լրիվ  ուրիշ իրավիճակ է լինում, բայց մենք գնում ենք խորհրդարան եւ տեր ենք կանգնում խորհրդարանին, կասեցնում ենք խորհրդարանի գրավումը, ժողովրդին էլ դուրս ենք բերում իրենց էլ մնում է ուղղակի համակերպվել այդ իրավիճակը հետ: Ինչու չեն կարողանում մեզ պարտադրել,ո րովհետեւ մենք ոչ թե 18 պատգամավորներով էինք այնտեղ, այլ մեր թիմակիցները իրենց հետ են բերում տասնյակ իրենց ընկերներին: Այդպես էլ տեղի է ունենում, երբ փորձում են 10-15 հոգով  գրավել, նրանց դիմակայում են 30 հոգով եւ չեն թույլատրում խմբակցություն ներխուժել եւ հանգում ենք նրան, որ խորհրդարանից այդ խմբերը դուրս ենք բերում: Մյուս խմբերը այդ ընթացքում գրավում են կառավարական առանձնատունը, գրավում են օդանավակայանի համապատասխան տարածքը, որովհետեւ ինչ-որ մեկը ասել էր, որ Փաշինյանը ցանկանում է ինքնաթիռով դուրս գա երկրից: Պլանը եղել է հետեւյալը, գտնել ում հնարավոր է որոշում կայացնողներից, սպանել եւ այդ պահին արագ գալ այլ հանգուցալուծման: Բնականաբար շատ հնարավոր է, որ այդ ընթացքում այլ բանակցություններ են վարվել այլ դերակատարների հետ, որը չի հանգուցալուծվել, որովհետեւ գլխավոր մարդկանց  չեն կարողացել համոզել, քաշել իրենց կողմը կամ սպանել: Այս իմասոտվ այդ ամբողջ պրոցեսը անկում է ապրում»,- պատմում է նա:

Մարուքյանը նշում է, որ պլանի մյուս հատվածն այն է լինում, որ պետք է երկրում շատ անհապաղ ռազմական դրությունը վերացնել եւ սկսել ցույցերի միջոցով պայքարի հաջորդ շրջանը:

«ԳՇ պետը ինձ խնդրում է, որ մենք որեւէ պարագայում թույլ չտանք ռազմական դրության չեղարկումը, որովհետեւ դրա արդյունքում նա չի կարող իրականացնել ռազմական ուժերի տեղակայում, եւ հակական զինված ուժերին փոխարինել ռուս խաղաղապահներով: Խնդրում են եւս 7 օր ռազմական դրությունը պահպանել, որովհետեւ Նոյեմբերի  9-ի փաստաթուղթը ստորագրված է, այն պետք է կատարվի, որ այլ զարգացումներ տեղի չունենան: Ես համաձայնում եմ, ասում եմ, որ «Լուսավոր Հայաստան»-ը չի միանա»,-ասաց նա: