Նեպալի խոշորագույն կոմունիստական ​​կուսակցության առաջնորդ Խադգա Պրասադ Օլին կիրակի օրը նշանակվել է Հիմալայան հանրապետության նոր վարչապետ՝ նախորդ կոալիցիոն կառավարության փլուզումից հետո, հայտնում է AP-ն։

Նախագահի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ Օլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա երկուշաբթի օրը:

Փորձառու քաղաքական գործիչ և եռակի վարչապետ Օլին կղեկավարի կոալիցիոն կառավարությունը, որը բաղկացած կլինի Նեպալի խոշորագույն երկու՝  կոմունիստական և Կոնգրես, ​ կուսակցություններից:

Պուշպա Քամալ Դահալի գլխավորած վերջին կառավարությունը փլուզվեց ուրբաթ օրը, երբ Օլիի կուսակցությունը, որը կոալիցիայի մաս էր, հրաժարվեց աջակցելուց և միացավ նոր գործընկերությանը:

Օլին պետք է խորհրդարանի վստահության քվեն ստանա՝ մեկ ամսվա ընթացքում աշխատանքը շարունակելու համար: Նոր դաշինքի երկու կուսակցություններն էլ խորհրդարանում ունեն իրենց մեծամասնությունն ապացուցելու համար անհրաժեշտ տեղերի կեսից ավելին: Վարչապետի պաշտոնում Օլիի գլխավոր խնդիրը կլինի հավասարակշռություն պահպանել Նեպալի հարաբերություններում իր հսկա հարևաններ Հնդկաստանի և Չինաստանի հետ։ Ծով ելք չունեցող Նեպալը երեք կողմից շրջապատված է Հնդկաստանով և ներկրում է իր ամբողջ նավթը և իր մատակարարումների մեծ մասը Հնդկաստանից: