Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նոր նախարար Դեվիդ Լեմին կիրակի օրը Իսրայել և պաղեստինյան տարածքներ կատարած այցի ժամանակ կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Գազայում, հայտնում է AP-ն։

Լեմին հայտարարել է, որ Գազայում շարունակվող պատերազմն «անտանելի» է և Իսրայելի ու Պաղեստինի առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ  ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան ցանկանում է օգնել դիվանագիտական ջանքերով հասնել «հրադադարի համաձայնագրին և տարածք ստեղծել երկու պետությունների գոյության լուծման հիման վրա կարգավորման վստահելի և անշրջելի առաջընթացի համար»:

Կիրակի օրը Լեմին Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին, իսկ   Արևմտյան ափին գտնվող Ռամալահ քաղաքում՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին։ Երկուշաբթի նա կհանդիպի Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի հետ։

Նա կոչ է արել ազատ արձակել բոլոր պատանդներին և կտրուկ ավելացնել Գազա հասնող մարդասիրական օգնության ծավալը։