Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:40-ի սահմաններում Կոմիտասի պողոտա - Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Lexus», «Chrysler» և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։

shamshyan.com-ի հաղորդմամբ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։