Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ Երրորդը մասնավոր նամակ է գրել ԱՄՆ նախկին առաջնորդ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին, որի դեմ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում հանրահավաքի ժամանակ անհաջող մահափորձ է եղել, գրում է բրիտանական Mirror պարբերականը՝ վկայաոչելով Բուքինգհեմյան պալատին։
«Կառլ Երրորդ թագավորն անձնական նամակ է գրել Թրամփին՝ նրա դեմ մահափորձի առնչությամբ։ Թագավորի ուղերձն ԱՄՆ նախկին նախագահին փոխանցվել է կիրակի Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջոցով։
Բուքինգհեմյան պալատից հայտնել են, որ նամակի բովանդակությունը չի հրապարակվի։ Սակայն Mirror-ը ենթադրել է, որ հաղորդագրության տեքստը համահունչ է մահափորձից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Թրամփի զրույցին։ Sky News-ն ավելի վաղ հայտնել էր, որ բրիտանական կառավարության ղեկավարը ԱՄՆ նախկին նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել է մահափորձը, միաժամանակ շուտափույթ ապաքինում է մաղթելով Թրամփին և միջադեպի ժամանակ մյուս տուժածներին։





























